HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն արտագաղթո՞ւմ են Թուրքիայից

Թուրքական Քնալ կղզում արդեն 50 տարի գործող ամառային դպրոց, որն ազգային փոքրամասնությունների` հայկական եւ խառը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար միակ ուսումնական հաստատությունն է, այս տարի անհամեմատ փոքրաթիվ հայ երեխաներ են հաճախել: Թուրքական Hurriyet-in դպրոցի ղեկավար Զավեն Քավուսյանն ասել է, թե ճամբարում երեխաների թիվը տարեցտարի նվազում է, քանի որ նվազում է հայ համայնքի թվաքանակը Թուրքիայում: Նրա մատուցմամբ` «Թուրքիայի հայերը սկսել են արտագաղթել, ուստի` նախկին 250-ի փոխարեն, ճամբարն այս տարի ընդունել է ընդամենը 130 հայ երեխայի»: Հայերն իսկապես սկսել են լքե՞լ Թուրքիան: մեր այս հարցադրմանը Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն այսպես արձագանքեց. «Ես նկատել եմ այդ հաղորդումը նաեւ այլ աղբյուրներում, բայց ինձ թվում է` այդ հիմնավորման մեջ ինչ-որ թյուրիմացություն կա: Ես` որպես Թուրքիայում ապրող հայ լրագրող, դժվարանում եմ հաստատել այդ տվյալները, որովհետեւ Թուրքիայում հայերի այդ չափի արտագաղթ չկա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter