
Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը 28 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Տողանի շարված հրշեջ ավտոմեքենաների մոտ Ճապոնիայից ժամանած մասնագետները ներկայացրել են հրշեջ ավտոմեքենաների տեխնիկական զինվածությունն ու առանձնահատկությունները, որից հետո հայ հրշեջ-փրկարարները ցուցադրական վարժանք են անցկացրել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել