HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարսնաքարում

Թերթի տեղեկություններով` օգոստոսի 20-22-ը ՀՀ-ում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը նախատեսված է անցկացնել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Սեւանի «Հարսնաքար» համալիրում: «հարսնաքարի» տնօրինությունը սույն տեղեկությունը երեկ ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց, իսկ համալիրի ընդունարանից պատասխանեցին, որ օգոստոսի 18-24-ը «Հարսնաքարը» դրսի այցելուների համար փակ է լինելու, եւ դա կապված է ԴՌ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի հետ: Նշենք, որ դեռ օգոստոսի 5-ին ՀՀ կառավարությունը որոշել էր, որ օգոստոսի 20-22-ն անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը կիրականացվի հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձեւով: Այիսինքն` բոլոր ծառայությունները մատուցելու է 1 կազմակերպություն: Ծառայությունների արժեքը կառավարությունը առայժմ չի հրապարակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter