Կրակոց. մահացել է 2 տարեկան երեխան
Երեկ` ժամը 22.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղում հրացանի կրակոցից երեխա է մահացել:
Մեկնած օպերատիվ խմբին 1951 թ. ծնված Ալբերտ Մ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, թոռնիկը` 2008 թ. ծնված Նարեկ Մեհրաբյանը իրենց տանը գտնվելու եւ ավտոտնակում խաղալու ընթացքում` իր հանգուցյալ հորը պատկանող երկփողանի որսորդական հրացանից դեռեւս չպարզված հանգամաքներում կրակոց է արձակվել, ինչի հետեւանքով թոռնիկը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել