Բնապահպանության նախարարին ազատելու՞ են
Երեկ ողջ օրը խոսում էին, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ազատել են աշխատանքից ու նրա պաշտոնում նշանակել Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը, ասաց միայն, որ երեկ նախարարության անձնակազմին պաշտոնապես չեն տեղեկացրել այդ փոփոխությունների մասին:
Թերթին հաջողվել է ճշտել, որ Արամ Հարությունյանն արձակուրդում է, Երևան է վերադանում այսօր, իսկ արձակուրդն ավարտվում է օգոստոսի 20-ին:
Հաշվի առնելով նաև այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն է 4-օրյա արձակուրդի մեկնել, քիչ հավանական է, որ այս լուրերն իրական են:
Երեկ շրջանառվում էր նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյանին ազատելու մասին լուրը: Խոսում էին, որ այս պաշտոնում նշանակվելու է աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որին ժամանակին ասում էին, որ նշանակվելու է Շիրակի մարզպետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել