HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադայում է մահացել

Երեկ Կանադայում 37 տարեկան հասակում մահացել է իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը: Իրավապաշտպանը ՀՀ-ից Կանադա էր մեկնել ԱՄՆ-ում բնակվող հոր վիրահատության խնդիրները լուծելու նպատակով: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանից տեղեկացանք, որ մահվան իրական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո: Արշալույսը 2009-ի հունիսին Երևանում ձերբակալվեց, ապա կալանավորվեց` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ոստիկանները, այցելելով իրավապաշտպանի տուն, նրան ծեծել էին կնոջ ու երեխայի աչքի առաջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել: 2009-ի հոկտեմբերին Հակոբյանը քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ էր արձակվել, ավելի ուշ` արդարացվել: Բանտից դուրս գալուց հետո դժգոհում էր հատկապես սրտի ցավերից: Իսկ Կանադայում նա հիվանդացել էր թոքերի բորբոքումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter