HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանդայի անդամների ձերբակալությունը

Երեւանում այսօր առավոտյան ձերբակալվել է 13 մարդ, ովքեր կասկածվում են կազմակերպված հանցախմբին անդամակցելու եւ հանցավոր գործունեություն ծավալելու մեջ։

Հիշեցնենք՝ ենթադրվում է, որ ձերբակալվածները եւ այսօր վաղ առավոտյան Մյասնիկյան պողոտայում վնասազերծվածներն այն խմբի անդամներն են, որը վերջին ամիսներին բռնության գործադրմամբ ավազակային հարձակման էր ենթարկում նախկին ու ներկա պաշտոնյաների բնակարանները:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (5)

Արշակ
Ուզում էի նույնը գրել, բայց ինձնից առաջ արդեն Նուբարն էր գրել: Նախկին պաշտոնյաներից մեկի տանից 300 հազար դոլարին հարաժեք գումար էին տարել: Էդ ո՞ր մի պաշտոնյան իր արդար քրտինքով ու չոր ու ցամաք աշխատավարձով կարող էր միայն տանն այդքան գումար ունենալ: Հիմա կասեք՝ բիզնես ունի: Ո՞ր մի աշխատավարձով հավաքված գումարով է հնարավոր ե՛ւ ապրել, ե՛ւ բիզնես ծաղկեցնել: Ես էլ դեմ եմ հատկապես կանանց հանդեպ գործադրված բռնություններին, բայց սա էլ հետաքննության կարիք ունի:
VAHAN
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, համաձայն եմ ես էլ. Ամեն ինչ ասված է ճիշտ ու տեղին.
gayane
Նուբար Ասլանյան ես նույնպես համամիտ եմ, դեռ ավելին, շատ ով էր լինելու հաջորդիվ ու ինչ հարստություն կտանեին....
Hay_Axchik
1. Նուբար Ասլանյան, Hamamit em:))))
Նուբար Ասլանյան
Հարգելի Հետք.ամ:Բանդա անվանմանը բոլոր դեպքերում կուզեմ մոտենալ փոքր ինչ վերապահումով:Բացատրեմ՝ երբ առաջին անգամ լսեցի նրանց գործողությունների մասին եւ հատկապես,թե ում են թալանել(խիստ դատապարտում եմ թալանվածի ընտանիքի անդամների հանդեպ գործած բռնությունները)շատ ...ուրախացա: Ուրախացա,երբ կողոպտվածների ցուցակը իր«դերով եւ նշանակությամբ» քանի գնում փքվում էր:Անգամ սկսեցի զուգահեռ անկացնել հանցախմբի եւ ...Յուրի Դեդոչկինի միջեւ:Ցավոք,տարբերությունը նրանց մեջ այն էր,որ Դեդոչկինը «գողացած» եկամուտը փոխանցում էր մանկատներին,իսկ սրանք՝ չգիտեմ ումը:Եւ արդյունքում ստացվեց՝ «Գողը գողից գողացավ,Աստված տեսավ,զարմացավ»:Հիմա ամենակարեւորը,որը իհարկե ՉԻ ԿԱՅԱՆԱԼՈՒ՝ բերման ենթարկեն բոլոր նրանց,ում հարստությունը թալանվեց եւ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ հաշվետվություն վերցնեն նրանցից եւ հասցնեն ժողովրդին,թե որտեղից նրանց այդ գումարներն ու զարդերը: Կանե՞ն: Ա՛ռռռը (ներողություն):Հակառակ դեպքում,եթե ես սխալ դուրս գամ,(հազիվ թե)եւ կողոպտվածները ապացուցեն իրենց ունեցած հարստության ազնիվ ճանապարհով ձեռք բերելը,ապա ծնկաչոք ներողություն կխնդրեմ բանդաին որոշ չափով պաշտպա նելը:Կրկնվեմ՝ բոլոր դեպքերում դատապարտում եմ թալանվածների ընտանիքի անդամների հանդեպ գործած բռնությունները:Այս առումով անտարակույս ԲԱՆԴԱ Է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter