HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոստիկանների թիվը չի բավականացնում օրինախախտ հետիոտներին պատժելու համար

2009 թվականի հոկտեմբերից ճանապարհային ոստիկանները տուգանում են նաեւ փողոցը չսահմանված տեղով հատող հետիոտներին: Տուգանքը 3000 դրամ է: Անձնագիր ունենալու դեպքում ոստիկանը տեղում կազմում է տուգանման մասին որոշումը, իսկ եթե քաղաքացու մոտ անձնագիր չկա, նրան բերման են ենթարկում մոտակա ոստիկանության բաժանմունք` անձը պարզելու համար:

Սակայն նկատելի է, որ ճանապարհային ոստիկանները հաճախ մեղմ են վերաբերվում հետիոտներին` բավարարվելով միայն զգուշացումով: Այս թեմայի շուրջ զորւցեցինք ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժանմունքի պետ Արման Չիլինգարյանի հետ:

-    Եթե մենք միանգամից սկսենք պատժել բոլորին, ապա ՀՀ բնակչությունը պետք է բաժանվի 2 մասի` մի մասը պատժող լինեն, մյուս մասը պատժվող: Ոստիկանությունը չի կարող այդքան անձնակազմ ունենալ, որ բոլոր հետիոտներին պատժի, մոտավորապես 40 րոպե է անհրաժեշտ տուգանելու համար, եթե անձնագիրը քաղաքացու մոտ չի լինում: Իսկ մեր քաղաքացիները սովորաբար անձնագիր չեն ունենում իրենց մոտ: Արման Չիլինգարյանը նշում է, որ ճանապարհային ոստիկանները հաճախ նախընտրում են բարձրախոսով հայտարարել ճանապարահային կանոնների մասին, քանի որ այդպես տասնյակ քաղաքացիներ կլսեն, քան մեկ անձի տուգանել: -    Սակայն լինում են դեպքեր, երբ զգուշացնելուց հետո էլ փորձում են հատել փողոցը անթույլատրելի տեղով, նման հետիոտնին պետք է անպայման տուգանել: Ամենակարեւորն այն է, որ հետիոտն ինքը հասկանա, որ իր կյանքն է վտանգում:

-  Բայց հաճախ հետիոտնի համար նախատեսված հոծ գծեր չեն լինում, կամ լուսաֆորը չի աշխատում: Դուք համագործակցո՞ւմ եք Երեւանի քաղաքապետարանի հետ` այս խնդիրները լուծելու համար:

-    Անպայման համագործակցում ենք ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի, այլեւ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների հետ, քանի որ ճանապարհները տնօրինում են հենց այդ մարմինները, ցանկացած փոփոխություն, լուսանշանի տեղադրում, կատարվում է քաղաքապետի որոշմամբ: Իսկ մենք տալիս ենք մեր մասնագիտական եզրակացությունը:

Կարծում եմ`հետիոտնի համար նախատեսված հոծ գծերը (զեբրան) բավարար չեն, որոշ փողոցներում ընդհանրապես չկան` հատկապես մարզերում:

- Բավարար լինելն էլ է սուբյեկտիվ հանգամանք եւ գնահատելը միշտ սուբյեկտիվ է: Եթե կարծում եք, որ մեկ օրում պետք է ՀՀ բոլոր փողոցների հարցը կլուծվի, դա հնարավոր չէ: Դա պարբերական գործընթաց է, սկսվում է ինչ-որ տեղից ու չի ավարտվում: Հոծ գծերի ներկը կլիմայական պայմաններից հաճախ ջնջվում է: Իսկ մարզերում փողոցները բարվող վիճակում չեն, փոսեր կան, այդ պատճառով էլ գծանշումներ չեն արվում երբեմն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter