HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՌԱՀ-ի անդամների պաշտոնային դրույքաչափը բարձրացել է

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման կապակցությամբ գործադիրը որոշել է հանձնաժողովին հատկացնել 17362.5 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին երկու որոշումներում, կառավարությունը Երևան քաղաքի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի առաջին և երկրորդ հարկերից 1060 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացրել է հանձնաժողովին։ «Հայփոստ» ՊՓԲԸ-ին պատկանող նախկին 408 քառ. մետր տարածքը, որը գտնվում է Երևանի Սարյան 22 հասցեի շենքում, չէր բավարարում հանձնաժողովի բնականոն աշխատանքին։ Այն տրամադրվել է «Արմենպրես» ՓԲԸ-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter