HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթքի հանքավայրում կներդնեն 7 մլն դոլար

Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման շրջանակներում, որի նպատակը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ընդլայնումն է,  ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընթացիկ տարում հիմնական միջոցների նորացման ուղությամբ ներդրել է ավելի քան $ 5 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է ԳեոՊրոՄայնինգի մամուլի ծառայությունը, ծրագիրը ներառում է հանքավայրի արդիականացման նպատակով ներդրումների իրականացում, որոնք ուղղված են արտադրության տեխնիկա-տնտեսական մակարդակի բարձրացման համալիր միջոցառումների իրականացմանը` առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման, արտադրության մեքենայացման և ավտոմատացման, հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումները նոր, ավելի արտադրողական սարքավորումներով փոխարինելու միջոցով, ինչպես նաև ընդհանուր կառույցների և օժանդակ ծառայությունների բարելավմանը: Տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք է բերել, և շահագործում է 45 տոննա հզորությամբ 10 ԲԵԼԱԶ ինքնաթափեր, Caterpiller մակնիշի մի քանի բուլդոզերներ, 6 բեռնիչներ  և Atlas Copco,, հորատող մեքենա: Հուլիս ամսին, Հայաստան է ժամանել եզակի և Հայաստանում հանքարդյունաբերության  պատմության մեջ առաջին ամերիկյան BUCYRUS ընկերության  RH-90C հիդրավլիկ էքսկավատորը, որը գործարկվում է չորս 130 տոննա բեռնատարողությամբ ԲԵԼԱԶ-75131 ինքնաթափերի հետ: Մինչ տարեվերջ նախատեսվում է գնել 12 տոննա հզորությամբ բեռնիչ, ջարդող և  տեսակավորող համալիր, ինչպես նաեւ կառուցել անգար`  130 տոննա հզորությամբ ինքնաթափերի վերանորոգման համար: Ծանր լեռնահանքային արդյունաբերության աշխարհի առաջատար արտադրողները` CaterPiller, Atlas Copco, ԲԵԼԱԶ, Terex, Busyrus nternational  հանդիսանում են ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի մատակարարները: Ամեն տարի ԳեոՊրոՄայնինգը մասնակցում է լեռնահանքային արդյունաբերության սարքավորումների և տեխնոլոգիաների  միջազգային ցուցահանդեսների Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում,  ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության նորարարական տեխնոլոգիաների WORLD MINE EXPO  ամենամյա ցուցահանդեսին:  Ընկերության տեխնիկական կազմը պարբերաբար վերապատրաստում է անցնում արտադրողների գործարաններում սարքավորումների օգտագործման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter