48 ծառ է ապօրինի հատվել
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունից ստացված գրության` հուլիսի 19-ին տեսչության կողմից «Հայանտառ»ՊՈԱԿ -ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում կատարվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում, ինչպես նաև Վահագնի գյուղի վարչական տարածքում ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 48 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 905.000 դրամի նյութական վնաս:
Օգոստոսի 11-ին, ժամը 11.00-ին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերից 2-ը ս/թ մայիս-հունիս ամիսներին ապօրինի կերպով հատել և տեղափոխել է իր տան բակ 1980 թ. ծնված Մարտիրոս Բ.-ն:
Նշված փայտի մի մասը հայտնաբերվել է Մարտիրոս Բ.-ի տան բակում: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ հետաքննություն է անցկացվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել