HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետից բեռնավորել և 500 դրամով վաճառել է պոռնկագրական բնույթի տեսասկավառակներ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղակայված սկավառակների վաճառակետի վաճառող, 1962 թ. ծնված Պետրոս Հ.-ն հունիսի 15-ին ներկայացրել էր սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի պարունակությամբ DVD ֆորմատի 12 տեսասկավառակ, որոնք վերցվել էին փորձաքննություն նշանակելու: Պարզվել է, որ նա այդ սկավառակները ձեռք է բերել 1978 թ. ծնված Աշոտ Մ.-ից` յուրաքանչյուրը 500 դրամով և վերավաճառել 1.000 դրամով: Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում Աշոտ Մ.-ն իր բնակարանից ներկայացրել է համակարգչի պրոցեսոր, որում առկա էին սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի պարունակությամբ ֆայլեր: Այդ առնչությամբ նա բացատրություն է տվել, որ դրանք ինքը բեռնավորել է պոռնկագրական բնույթի ինտերնետային տարբեր կայքերից` ինչպես դիտելու, այնպես էլ սկավառակների վրա վերարտադրելու և վաճառելու նպատակով: Նա խոստովանել է նաև, որ իր կողմից վերարտադրված պոռնկագրական բնույթի տեսասկավառակները 500 դրամով վաճառել է սկավառակների վաճառակետի վաճառող Պետրոս Հ.-ին: Ըստ փորձագետի եզրակացության` ներկայացված 12 սկավառակները պարունակում են պոռնկագրական բնույթի տեսանյութեր և Աշոտ Մ.-ի կողմից ներկայացված համակարգչի 2 կոշտ սկավառակների վրա ամրագրված են պոռնկագրական բնույթի ֆիլմեր: Ոստիկանության կայքը հայտնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter