Լիբանանի հայ համայնքը 5000 գիրք է ուղարկել Հայաստան
Այսօր Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի Ազգային գրադարանի կողմից կազմակերպված գրքահավաքին եւ Հայաստան ուղարկել մոտ 5000 գիրք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի ուրույն դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման եւ ընդլայնման գործում: Նա ներկաներին տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երեւանը ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք եւ հույս է հայտնել, որ լիբանանահայությունը ակտիվորեն կմասնակցի նաեւ 2012 թ. ապրիլի 23-ից մինչեւ 2013 թ. ապրիլի 22-ը նախատեսված միջոցառումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել