HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմատախիլ անենք գողականը

«Դեպքից մի քանի օր առաջ Կարո Այվազյանը հրամանատարին խնդրել էր, որ օգոստոսի վերջին իրեն արձակուրդ տա, քանի որ ԱՄՆ-ից մայրն էր գալու: Հրամանատարը խոստացել էր արձակուրդ տալ: Ինքը վատ էր խոսում հայերեն, անգլերեն եւ իսպաներեն էր խոսում, բայց ես նայել եմ նրա բլոկնոտը, հայկական տառերն էր գրել եւ սովորում էր: Այդ տղան չի մտածել մարդ սպանելու մասին, ստացվել է: Այն պահին, երբ իր ընկերոջը դասակի հրամանատարն ապտակել է, իր մոտ ինչ-որ հոգեբանական անհավասարակշռություն է առաջացել` մտածելով, որ հաջորդն ինքն է, եւ եթե դասակի հրամանատարը զենքը լիցքաթափեր, դներ բուրգը, այդ պահին զենքն իր ձեռքի տակ չէր լինի: Մինչ ինքը մտածեր` գնար դեպի զենքը, ժամանակ կանցներ, եւ այդ դեպքը տեղի չէր ունենա: Տեսեք` մի սպայի անփութության պատճառով ինքն էլ զոհ գնաց, այդքան զոհեր էլ եղան: Հիմա ամբողջ սպայական կազմը, մենք եւս մտածում ենք մի բանի մասին, որ արմատախիլ անենք այդ գողականը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter