HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցը փա՞կ է

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, թե սեպտեմբերին ՀՀ-ում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցը ՀՀ իշխանությունների հետ չի քննարկվել: Թուրքական «Today's Zaman» օրաթերթը, հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աշխատակից դիվանագետներին, նախօրեին գրել էր, թե հնարավոր է, որ հայ-թուրքական սահմանը սեպտեմբերին ժամանակավորապես բացվի, որը պայմանավորված է ՀՀ-ում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին թուրք զինծառայողներին ու զինտեխնիկան տեղափոխելու համար: Մեր հարցին` Հայաստանը կհամաձայնի՞, որ սահմանն այդ նպատակով բացվի, ՀՀ ԱԳՆ խոսնակը երեկ չպատասխանեց: «ՀԺ»-ի դիվանագիտական աղբյուրները, սակայն, երեկ պնդում էին, թե թուրքական տեխնիկան ու զինծառայողները Հայաստան են գալու Վրաստանով: Նշենք, որ CNNturk-ի փոխանցմամբ էլ, Թուրքիայի իշխանությունները դիմել են ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման կազմկոմիտեին` հայտնելով, որ թուրք զինծառայողներն ու զինտեխնիկան Հայաստան են տեղափոխվելու Վրաստանի տարածքով: Սակայն սրա հետ մեկտեղ CNNturk-ն ընդգծում է, որ դա դեռ վերջնական որոշված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter