HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողն ու տնօրենը` նույն անձի մեջ

Գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանն անշեղորեն կյանքի է կոչում Արթուր Բաղդասարյանի ծրագրերը: Նա վերջին շրջանում աշխատանքից ազատել է գյուղատնտեսության ենթակայությամբ գործող 4 ՊՈԱԿ-ների տնօրենների: Հատկապես ուշագրավ է Գյումրիի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պատմությունը: Նախկին տնօրեն Կամո Զաքարյանը, ով անցյալում «Օրինաց երկրի» անդամ է եղել եւ հայտնի իրադարձություններից հետո հեռացել է կուսակցությունից, հայտնվել էր ՕԵԿ-ի ցեւ ցուցակում: Նրան աշխատանքից ազատելու պաշտոնական բացատրությունն այն է, որ թերացել է ուսման վարձավճարները գանձելու հարցում: Զաքարյանին աշխատանքից ազատելուց հետո գյուղնախարարությունը մրցույթ է կազմակերպել եւ հաղթող է ճանաչել Գագիկ Վարդանյանին` Ղոռղոռ Գագո մականունով: Սակայն մեր ժամանակներում մականունով ոչ մեկին չես զարմացնի. այս նշանակումն այլ հետաքրքիր մանրամասներ է պարունակում: մասնավորապես այն, որ Գ. Վարդանյանը նույն քոլեջի 3-րդ կուրսի ուսանող է, եւ լավատեղյակներն ասում են, որ վերջին շրջանում ուսման վարձը չվճարողների ցուցակն է գլխավորել: Գյուղատնտեսության պատասխանատուները տարակուսած են, թե ինչպես է նույն հաստատության ուսանողը ստանձնելու քոլեջի տնօրենի պաշտոնը, այն դեպքում, երբ թերացել է վարձը վճարելու հարցում եւ դարձել նախկին տնօրենի ազատման պատճառներից մեկը: Նման «համատեղման» փորձ առայսօր հայտնի չէ: Մեզ միայն չհաջողվեց պարզել` Ղոռղոռ Գագոն արդեն իսկ ՕԵԿ անդա՞մ է, թե՞ խոստացել է առաջիկայում անդամագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter