Ավտոպատահար Արտաշավան գյուղի մոտ. կան զոհեր
Օգոստոսի 12-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում` Արտաշավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ՏՕ 602 համարանիշի ավտոմեքենան բախվել է բարձր լարման էլեկտրասյանը եւ շրջվել, ինչի հետեւանքով մեքենայի վարորդը եւ ուղեւորը` Աշտարակի բնակիչներ, 1977 թ. ծնված Սամվել Սարգսյանն ու 1976 թ. ծնված Անժելա Խաչատրյանը տեղում մահացել են:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, փրկարարները դիակները դուրս են բերել ավտոմեքենայից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել