HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գնա՞լ, թե՞ չգնալ Թուրքիա. Ջիվան Գասպարյանը դեռ չի որոշել

Համաշխարհային ճանաչում ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանին հրավիրել են Թուրքիա` խաղաղությանը նվիրված համերգին մասնակցելու: Հայաստանի ժողովրդական արտիստը դեռ չի որոշել` կմեկնի սեպտեմբերին Թուրքիա, թե ոչ: Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը վարպետին խորհուրդ տվեց բոյկոտել այդ համերգը:

«Եթե Ջիվան Գասպարյանի նման հայտնի մարդը բոյկոտի այդ համերգը, մեծ աղմուկ կբարձրանա»,- կարծում է Արսեն Գրիգորյանը: Նա այսօր Ջիվան Գասպարյանի հետ միասին հյուրընկալվել էր «Հայելի» մամուլի ակումբում: Ջիվան Գասպարյանը հիշեց մի դեպք, երբ իրեն տարիներ առաջ հրավիրել էին Թուրքիա. «Այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանին հարցրի` գնամ, թե ոչ, նա ասաց` անպայման գնա»: Բանախոսներն անդրադարձան հաճախ քննարկվող թեմային` հայկական երգերում թուրքական մուղամին: Արսեն Գրիգորյանը նշեց, որ ոչ միայն թուրքական, այլեւ եվրոպական եւ ամերիկյան մոտիվներով են ստեղծվում ժամանակակից երգերը, դրանք մատուցվում են հանդիսատեսին, հետո էլ ներկայացնում են, թե դա է հիմա պահանջված: Թուրքերն էլ իրենց հերթին փորձում են «թրքացնել» հայկական երգերը: «Նույնիսկ ազատագրական երգն են վերցնում եւ ասում են, թե իրենցն է` առանց բառերը լսելու, որ դա իրենց դեմ է գրվել, ասում են` թուրքական է: Բայց թուրքերն արմատական ոչինչ չունեն, նույնիսկ լեզու չունեն»,- ասում է Արսեն Գրիգորյանը: Ջիվան Գասպարյանը կարծում է, որ մեր ժամանակակից երգարվեստը պետք է որոշակիորեն վերահսկվի մշակույթի նախարարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter