HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի ռեժիմը խախտվել է 100 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 100 դեպք, որի արդյունքում “АК”, “Սև նետ”,  “СВД”, “ПК” և  “ДШК”   տիպի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1300 փամփուշտ: Գնդակոծության առավել խիտ դեպքեր են արձանագրվել շփման գծի հարավարևելյան հատվածում: Միայն օգոտոսի 8-ի լույս 9-ի գիշերը և օրվա ընթացքում Հադրութի պաշտպանական ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 125 կրակոց, որից 115-ը`   “ПК”    տիպի խոշոր տրամաչափի գնդացրից: Վերոնշյալ բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter