Առաջին մեդալը պատանեկան օլիմպիադայում
Սինգապուրում մեկնարկած առաջին պատանեկան օլիմպիական խաղերում 17-ամյա հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը նվաճել է առաջին մեդալը մեր թիմի համար: Սմբատը մինչեւ 56 կգ քաշային կարգում երկմարտում ցույց է տվել 243 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 108 կգ, իսկ հրում ձեւում` 135 կգ: Չեմպիոն է դարձել վիետնամցի Կիմ Տուան Տաչը` երկամարտի 256 կգ արդյունքով: Արծաթը բաժին է հասել վերջինիս 2 կգ-ով զիջած չինացի Չիավու Քսիեին:
Պատանեկան առաջին օլիմպիական խաղերը մեկնարկել են երեկ, իսկ բացումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: Խաղերը կշարունակվեն մինչեւ ամսի 26-ը: Դրանց կմասնակցեն 205 երկրների ավելի քան 3500 պատանի մարզիկ-մարզուհիներ: Ծրագրում ընդգրկված է 26 մարզաձեւի 201 մրցաձեւ:
Հայաստանի պատվիրակության կազմում, որը գլխավորում է ՀԱՕԿ-ի փախնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ընդգրկված է 14 մարզիկ, որոնք կմրցեն 11 մարզաձեւերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել