HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ մարզիկը զբաղեցրել է 1-ին տեղը միջազգային մրցաշարում

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտված Ղազախստանի Հանրապետության նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշարում հայ մարզիկ, ստեփանակերտցի 74 կգ քաշային Աշոտ  Դանիելյանը զբաղեցրել է առաջին տեղը: Հիշեցնենք, որ Դանիելյանն այս տարի նվաճել էր նաեւ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նազարբաեւի մրցաշարը  հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը, որում լարված պայքար են մղում Ռուսաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Կորեայի, Ճապոնիայի, Հունաստանի, Վենեսուելայի ուժեղագույն սամբիստները: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Աշոտ Դանիելյանը Ղազախստանում է գտնվում իր մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter