HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ըմբիշը օլիմպիադայում 5-րդն է

Գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը Սինգապուրում ընթացող պատանեկան օլիմպիադայում մինչեւ 85 կգ քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը: Մեր ըմբիշը 5-րդ տեղի համար պայքարում հաղթել է իրաքցի Ադիլ Ալ-Աբեդիին: Այս քաշում օլիմպիական ոսկին նվաճել է ռուսաստանցի Ռուսլան Աջիգովը, որին Պետրոսյանը պարտվել էր խմբային փուլում: Հիշեցնենք, որ երեկ մեր թիմին բրոնզ էր պարգեւել ծանրորդ Սմբատ Մարգարյանը: Հայաստանը Սինգապուրում ներկայացնում է 12 մարզաձեւի 14 մարզիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter