Լեւոն Արոնյանը աշխարհում 4-րդն է
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այս պահին աշխարհի 4-րդ շախմատիստն է: Ըստ chess.liverating.org-ի վարկանիշային աղյուսակի, որը թարմացվում է յուրաքանչյուր մրցաշարից հետո, Լեւոնը 2783 վարկանիշային միավորով զիջում է միայն նորվեգացի Մագնուս Կառլսենին (2826), բուլղարացի Վեսելին Տոպալովին (2803) եւ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին (2800): Աղյուսակում ներկայացված են 2700 եւ ավելի բարձր վարկանիշ ունեցող 37 շախմատիստներ:
2723 միավորով 23-րդ տեղը զբաղենում է Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը:
Մեր աղջիկներից լավագույն ցուցանիշն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը chesspro.ru-ի օնլայն վարկանիշային ցուցակում 2479.3 ընթացիկ էլոյով 25-րդ տեղում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել