Տրագիկոմեդիա ադրբեջանական ձեւով. ֆիլմ դիվերսանտի մասին
Ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի մասին Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի առաջարկով ֆիլմ է նկարահանվելու, որում հնչելու է երգչուհի Տունզալյա Աղաեւայի գրած երգը: «Ես երգը կգրեմ բարձր հայրենասիրական ոգով, որով ապրել է ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովը»,- Trend Life-ին ասել է Աղաեւան:
Երգի բառերը գրել է պատգամավոր Փաշաեւան` հիմնվելով դիվերսանտի` սպանվելուց օրեր առաջ մորն ուղարկած նամակի վրա: «Իմ երաժշտությամբ ես կփորձեմ փոխանցել հայրենիքի հանդեպ նրա խոր սիրո ոգին, ինչի մասին նա գրել է նամակներում»,- նշել է Աղաեւան: Հենց վերջինն էլ մեկ այլ երգչի հետ դուետով կատարելու է երգը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել