Սեմնեբին կպաշտոնավարի եւս 6 ամիս
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մանդատը երկարաձգվել է եւս կես տարով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Սեմնեբին, որի մանդատի ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին, կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2011-ի փետրվար ամիսը:
ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատն, ըստ օրենքի, երկրաձգվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Նախկինում ԶԼմ-ն լուրեր էին տարածել, թե Մոլդովայում եւ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչներ այլեւս չեն լինելու, քանի որ Եվրամիությունում ստեղծվելու է նոր` Արտաքին քաղաքականության ծառայություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել