Ախալցխայի շրջանում հայկական եկեղեցի է վերանորոգվում
Ախալցխայի Փոքր Պամաճ գյուղում վերանորոգվում է գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին: Ներկայումս ավարտվել են եկեղեցու ներքին և արտաքին հարդարման աշխատանքները եւ սկսվել է խորանի վերանորոգումը, որից հետո եկեղեցին կրկին կօծվի եւ կսկսի գործել Փոքր Պամաճ գյուղի բնակիչների համար:
«Ախալցխայի վերածնունդ» կայքէջը տեղեկացնում է, որ եկեղեցու վերանորոգումն իրականացվում է տեղի քահանա Տեր Մովսեսի նախաձեռնությամբ` անհայտ բարերարի աջակցությամբ:
Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրման թվականը ճշգրիտ չէ, սակայն եկեղեցու սուրբ սեղանի արձանագրությունից պարզվում է, որ կառուցվել է մինչեւ 1856թ.: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, իսկ սովետական շրջանում փակվել է եւ հայտնվել չափազանց ամխիթար վիճակում մինչեւ 1993թ.:
Նույն թվականին և վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է գյուղացիների եւ Հովհաննես Մանուկյանի աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել