HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ICQ-համաճարակ ինտերնետում

Հազարավոր հաճախորդներ դարձել են ICQ-ում տարածված Snatch վիրուսի զոհը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Գրոհը սկսվել է այսօր կեսօրին: Snatch.exe ֆայլը բացելուց հետո վիրուսը իր հսկողության տակ է առնում տվյալ ICQ-հաշիվը եւ վերջինիս կոնտակտների ամբողջ ցանկին է ուղարկում իր կրկնօրինակները: Խորհուրդ է տրվում այդ ֆայլն ընդհանրապես չօգտագործել: Նշվում է, որ քանի որ հնարավոր է` վիրուսիանունը փոխվի, պետք է ուշադրություն դարձնել տվյալ ֆայլի ծավալին` 916.5 կիլոբայթ: Վիրուսը վարակված ICQ-հաշվից կարող է կարճատեւ խոսակցություն վարել կոնտակտների ցանկի օգտագործողների հետ: Քանի որ վիրուսը տարածվում է .exe ֆայլի միջոցով, այն վտանգավոր է միայն Windows-ի օգտագործողների համար: Ինչպես հաղորդվում է, առայժմ շատ հակավիրուսային ծրագրեր ուղղակի չեն արձագանքում նոր վիրուսին: Virus Total-ի տվյալներով` նման 42 ծրագրերից միայն 9-ն է հայտանաբերել նոր վիրուսը: Դրանք են` Authentium, BitDefender, Emsisoft, F-Prot, F-Secure, GData, Ikarus, Panda եւ Sunbelt.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter