Հայկական ծագում է ունեցել 14 գերեզմանաքար
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը Նովոռոսիյսկում գերեզմանաքարերի վնասման դեպքի առթիվ պաշտոնական պատասխան է ստացել ՌԴ արտգործնախարարությունից : Ըստ դեսպանատան հաղորդագրության` ՌԴ ներքին գործերի մարմինները հաստատել են, որ 2010թ. հուլիսի 23–24–ին անհայտ անձանց կողմից 33 գերեզմանաքար է վնասվել, որոնցից 14–ը հայկական, 19–ը՝ սլավոնական ծագում ունեն։
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 244 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, իսկ նմանատիպ վանդալիզմները կանխելու նպատակով գերեզմանատան հարակից տարածքում հսկողություն է իրականացվում։
ՌԴ ԱԳՆ պատասխանում նաև նշվում է, որ «կատարված հանցագործության ազգայնական երագնավորումը օբյեկտիվորեն չի հաստատվել»։ Միջոցառումներ են իրականացվում վանդալիզմի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել