Անհասկանալի ասուլիս
Այսօր «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին «Գլասսա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը, փոխնախագահ Արմեն Ազիզյանը և մամուլի գծով պատասխանատու Էդուարդ Ավակիմյանը: Թեման հասարակական կազմակերպությունների գնահատականն էր ներկա քաղաքական դաշտի մասին:
Բանախոսները տեղեկացրին, որ հարցում են անցկացրել քաղաքական դաշտի ուսումնասիրության համար, սակայն երբ լրագրողները նրանցից խնդրեցին հրապարակել այդ արդյունքները, նախագահ Աշոտ Համբարձումյանն ասաց, որ այդ արդյունքները հրապարակման համար չեն:
Կազմակերպության նախագահը տեղեկացրեց, որ իրենց հկ-ն միջնորդ է լինելու քաղաքական կուսակցությունների և հասարակության միջև, համագործակցելու են բոլոր կուսակցությունների հետ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Այժմ արդեն համագործակցում են Պարույր Հայրիկյանի (ԱԻՄ) և Տիգրան Կարապետյանի (ԺԿ) և մի քանի այլ կուսակցությունների հետ: Սակայն լրագրողների ջանքերը` որևէ մեկնաբանություն ստանալ քաղաքական դաշտի մասին, զուր անցան:
Վերջում, օգտվելով առիթից, նրանք Տիգրան Կարապետյանին նվեր ու շնորհակալագիր տվեցին: Իսկ հեռուստաընկերություններից մամուլի ասուլիսը լուսաբանում էր միայն «ԱԼՄ»-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել