HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Սուրենյանցը հեռանում է քաղաքականությունից

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը իր անձնական բլոգում գրել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին. «Հեռանում եմ քաղաքականությունից… Ինձ համար՝ Վազգենն ու իմ կուսակցությունն անվերապահ արժեք են: Հեռանում եմ, որ իշխանության աթոռները «բռոնյա» արածները ու նորաթուխ ընդդիմադիրները հանգիստ թողեն Արամին, ով ինձ անվերապահ պաշտպանելու կոչումով՝ հայտնվելու է շակալների հարձակման կենտրոնում… …Էս Լեւոնի ու Սերժի, որս սիրող Ռոբի թիմերի համատեղ որոշումն է, որին դիամադրել կարող եմ, բայց չեմ ուզում: …Ես հեռանում եմ քաղաքականությունից, որովհետեւ հավատում եմ Վազգենին ու էդ տեսակը էսօրվա քաղաքական դաշտում փնտրել ու չեմ գտել… … Հավատացեք Վազգենի ախպորը՝ Արամին, ով խավարից լույս է ստեղծում… Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը վերջերս հանդիպել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման առիթը եղել էին վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպերը, որոնց կապակցությամբ խոսելու համար Սուրենյանցը հանդիպման խնդրանքով դիմել էր պաշտպանության նախարարին: Հանդիպումից հետո Սուրենյանցը հայտարարել էր, թե հավատում է բանակում իրավիճակը բարելավելու Սեյրան Օհանյանի ցանկությանն ու կամքին: Սուրենյանցի հանդիպումն ու դրա վերաբերյալ նրա հնչեցրած կարծիքները ընդդիմադիր նրա գործընկերների եւ ընդդիմության համակիրների զգալի մասի մոտ առաջացրել էին բացասական վերաբերմունք»,- գրել է Ս. Սուրենյանցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter