Այս տարի սպանության 21 դեպքից բացահայտվել է 17-ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 21 դեպք, բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 7 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 41 դեպքից բացահայտվել է 29-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 8 դեպքերն էլ բացահայտվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել