HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի լողորդը դուրս է մնացել պայքարից

Երեւանցի լողորդ Սերգեյ Պեւնեւը Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում 50 մ ազատ ոճում խմբային փուլում ցույց է տվել 25.83 վրկ ժամանակ եւ դուրս մնացել հետագա պայքարից: Մեր լողորդը նույն ոճում իր ուժերը կփորձի նաեւ 100 մ տարածությունում: Պեւնեւը ասպարեզ դուրս կգա ամսի 19-ին: Մեր մյուս լողորդը Անահիտ Բարսեղյանը պայքարի մեջ կմտնի վաղը մինչեւ 50 մ թիկնալողում: Առայժմ մեր թիմին բրոնզ են բերել ծանրորդ Սմբատ Մարգարյանը եւ ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter