Ամենաթանկ Duty Free-ն Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում է
ԱԱՀ-ից ազատված Duty Free-ի ցանցի եվրոպական ամենաթանկ վաճառակետը Լոնդոնի Հիթրոու (Heathrow) օդանանավակայանում է: Այս մասին վկայում են "Kelkoo: Online shopping service”-ի ուսումնասիրությունները: Սովորաբար Duty Free-ում ապրանքների գները 20 %-ով ցածր են` համեմատած օդանավակայանից դուրս գտնվող խանութների հետ: Սակայն եվրոպական մի քանի երկրներում գները միտումնավոր բարձրացնում են, ինչպես Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում, որտեղ գրանցվել է սովորական գներից ընդամենը 3.1 % ցածր ցուցանիշ:
Ամենաթանկ Duty Free-ների ցանկում երկրորդը Գերմանիայի «Շյոնեֆելդ» (Schoenefeld) օդանավակայանն է` 4. 6 % էժան: Հաջորդում են Հռոմի, Մադրիդի և Բարսելոնի Duty Free-ները:
Ճանապարհորդները կկարողանան խնայողություններ անել Ֆրանսիայի օդանավակայաններում` Լիոնի «Սենտ-Էքզյուպերի» և Փարիզի «Շարլ դե Գոլ» օդանավակայաններում:
Նույն հետազոտության համաձայն` բրիտանական օդանավակայաններում ամենաթանկ ապրանքը հագուստն է, տեխնիկան, իսկ իսպանականում` կոսմետիկան և դեղերը, ֆրանսիականում` ալկոհոլը:
Օրինակ` «Հիթրոու» օդանավակայանում Dolce & Gabbana մակնիշի պայուսակն արժե մոտ 1243 եվրո, իսկ Հռոմի օդանավակայաններում նույն պայուսակը կարելի է ձեռք բերել մոտ 848 եվրոյի սահմաններում:
Լոնդոնի օդանավակայանում Panasonic FZ38 ֆոտոխցիկն արժե մոտ 325 եվրո, իսկ Լիոնի օդանավակայանում` մոտ 167 եվրո:
Ինչպես վկայում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս հետազոտությունները կատարվել են Kelkoo փորձագետների միջոցով, ովքեր այցելել են 10 խոշորագույն օդանավակայաններ և ապրանք են գնել Duty Free-ներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել