HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբրաշչատ

Վրաստանում գործող մի շարք ադրբեջանական կազմակերպություններ երեկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից պահանջել են պաշտոնանկ անել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական, ազգությամբ հայ Վան Բայբուրդին: Վրաստանի ադրբեջանցիները Միխայիլ Սահակաշվիլիին հղած նամակում իրենց պահանջը հիմնավորել են այն փաստով, որ Վան Բայբուրդը վրացական «Ախալի թաոբա» պարբերականին օգոստոսի 12-ին տված հարցազրույցում ասել է, որ Քվեմո Քարթլիի նահանգում, ուր մեծամասնություն են կազմում ադրբեջանցիները, անջատական ձգտումներ կան: Ադրբեջանցիները Սահակաշվիլիին հասեագրված նամակում նշել են, թե անջատականության առկայության մասին Բայբուրդի խոսքերը անհիմն են ու պրովակացիա ադրբեջանցիների դեմ: Նամակում ընդգծվում է, թե քանի որ Վան Բայբուրդը նախագահի խորհրդականն է, ազգաբնակությունը նրա խոսքերն ընկալում է իբրև Վրաստանի նախագահի դիրքորոշում: Թերթի թղթակցի հետ զրույցում Վան Բայբուրդը հավաստիացրել է, որ «ինքը չէր կարող նման բան ասել»` հավելելով, որ հրաժարվում է այլ մեկնաբանություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter