«Հրապարակ». զենք, թմրանյութեր, դիմակներ եւ ձեռնոցներ
Երեկ առավոտյան ձերբակալված ավազակախմբի մոտ հայտնաբարվել է 2 ավտոմատ, 4 ատրճանակ, թմրանյութեր, դիմակներ եւ ձեռնոցներ: Այս մասին երեկ Ազատության հրապարակի շրջակայքում թերթի թղթակցին ասել է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Զենքն ու թմրանյութերն ուղարկվել են փորձաքննության:
«Որջն իրենց հայտնաբերվել է, որտեղ որ հավաքվել են: Մնացածը գաղտնի է պահվում՝ քննության շահերից ելնելով: Մարդիկ կան, որոնք մասկանցություն կարող են ունեցած լինել»,- ասել է Երեւանի ոստիկանապետը: Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդուն, ապա, ոստիկանապետի խոսքով, «գործով մի մեքենա է անցնում, որը ՀՔԾ պետի տեղակալի քրոջ աղջկա անունով է, իր տղան է վարել ընկերոջ հետ միասին, եւ հիմա ստուգվում են էդ փաստերն ուղղակի: Դա է: Հիմա պարզվում է իրենց դերակատարությունը՝ էդ մեքենան ինչի՞ է էնտեղ հայտնաբերվել: Էնպես որ չի կարելի մարդկանց մեղադրել որեւէ բանում»,- հայտարարել է Երեւանի ոստիկանապետը:
Թերթը նշում է, որ ձերբակալվածների մեջ շրջանառվում են ոչ միայն ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, այլեւ ՊՆ քննչական վարչության բարձրաստիճան մի քննիչի որդու անունները: Հիշեցնում է նաեւ, որ մի քանի տարի առաջ Մարսել Մաթեւոսյանի մյուս որդին ողբերգական վախճան ունեցավ՝ տանը թունավորվել էր շմոլ գազից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել