Տնօրեններն անտեսել են նախարարի հրամանը
Այս տարվա ընդունելության քննությունների սկանդալներից մեկը կապված էր թռիչքով ավարտական դասարաններ նստած երեխաների հետ: Կրթության և գիտության նախարարի հրամանով դա արգելված էր, սակայն պարզվեց, որ մեծ թվով տնօրեններ անտեսել են նախարարի հրամանը:
Երևանում նրանք վեցն են, որոնց զանցանքը հայտնաբերվել է, և նրանց մի մասին նկատողություն հայտարարվել: Սակայն 2 դեպքում էլ գործերը քննում է դատախազությունը: Խոսքը թիվ 79 և 181 դպրոցների մասին է, որտեղ խախտումները քրեորեն պատժելի հարթությունում են:
Մեկում, օրինակ, հայտնաբերվել են ավարտական դասարանների կրկնակի մատյաններ` մեկն օրինական, մյուսը` կեղծ:
Դասարաններից մեկում իրական թվից մոտ 20 աշակերտ ավելի է գրանցված եղել: Այս տօրեններն ազատված են աշխատանքից, սակայն չի բացառվում, որ այլ պատիժ էլ հետևի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել