Մեքենան շրջվել է, վարորդը` մահացել
Երեկ Արագածոտնի մարզից հայտնել են, որ ժամը 11.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 774 ՍԼ 27 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:
Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը` Կարբի գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Այվան Շահբազյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել