Քննարկել են «Քենդլ» կենտրոնի արագացուցչի կառուցման նպատակով հողատարածք հատկացնելու հարցը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունների ու արդյունքների մասին տեղեկատվությունը։
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլում այն ֆինանսավորելու պատրաստ շահագրգիռ միջազգային գիտական կազմակերպությունների ու փորձագետների ներկայացրած առաջարկները, ինչպես նաև «Քենդլ» կենտրոնի արագացուցչի կառուցման նպատակով հողատարածք հատկացնելու հարցը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել