Ավարտվել է ՀԱԿ-ի ակտիվիստների կողմից Ք. Էլազյանին ծեծի ենթարկելու քրեական գործով նախաքննությունը
Ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում ավարտվել է ՀԱԿ անդամներ Հ. Հարությունյանի եւ Ա. Սեմիրջյանի կողմից Ք. Էլազյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2010թ. հուլիսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Ք. Էլազյանը գնացել է Երեւան քաղաքի Կորյունի 19ա հասցեում գտնվող «Հայ ազգային կոնգրես»-ի գրասենյակ, որտեղ պետք է հանդիպեր կոնգրեսի անդամ Ա. Խաչատրյանի հետ: Սակայն Ք. Էլազյանը, չհանդիպելով Ա. Խաչատրյանի հետ, որոշոլ է սպասել: ՀԱԿ անդամներ Հ. Հարությունյանը եւ Ա. Սեմիրջյանը, տեսնելով Ք. Էլազյանին, կանչել են նիստերի դահլիճ եւ երկուսով ծեծի են ենթարկել` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, ձեռք բերված ապացույցների հիման վրա` Հ. Հարությունյանին եւ Ա. Սեմիրջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել