«Չորրորդ ինքնիշխանություն». հանուն տեղեկանքի
Նախօրեին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր մամուլի քարտուղարի միջոցով մի հայտարարություն է տարածել, որտեղ հույժ գեղարվեստական ոճով անարգանքի սյունին է գամել ՀՀՇ-ին ու նրա իշխանության տարիները:
«ՉԻ»- Այս փաստն ինքնին բավականին տարօրինակ է, որովհետեւ, որքանով տեղյակ ենք, պրն Ղուկասյանը վաղուց դուրս է եկել զինապարտության տարիքից: Բանն այն է, որ շատերը փորձում են զինապարտությունից խուսափելու նպատակով համապատասխան տեղեկանք ներկյացնել (ժողովուրդը դա անվանում է «գժի թուղթ»), իսկ նման տեղեկանք ստանալու համար հիմնավոր ապացույցներ են պետք:
Եթե պրն Ղուկասյանը նման խնդիր ունենար, նրա վերոհիշյալ հայտարարության պատճառները միանգամայն հասկանալի կլինեին, բայց քանի որ նման բան չկա, պետք է այլ պատճառներ փնտրել:
Ամենահավանականը, կարծում ենք, այն է, որ Գյումրիի քաղաքապետն անկեղծորեն հավատում է ինքն իր ասածներին: Սա, ի դեպ, նույնպես բավարար հիմք կլիներ՝ նրան վերոհիշյալ տեղեկանքը տրամադրելու համար: Պարզապես նա դրա կարիքն այլեւս չունի: Զինապարտության տարիքից վաղուց է դուրս եկել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել