Տեսանյութի «հերոսը» Սասունն է
«Հետքին» հայտնի է դարձել օրերս ինտերնետում հայտնված տեսանյութի «հերոսի» անունը: Նա «Եղնիկներ» կոչվող զորամասի երկրորդ գումարտակի փոխհրամանատարն է, անունը` Սասուն:
Հիշեցնենք` վերջինս հիշյալ տեսանյութի կադրերում զինծառայողներին նվաստացնում եւ խոշտանգում էր: Իսկ քիչ առաջ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացրին, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել