ՊԵԿ աշխատակիցը մեղադրվում է խուլիգանության համար
Ըստ մեղադրանքի` նա նաեւ բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակից Ա. Շահբազյանը: Նա մեղադրվում է բռնությամբ զուգորդված խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Շահբազյանին օգոստոսի 17-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ («Խուլիգանություն») եւ 316-րդ հոդվածի 1-ին մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում»,- տեղեկացնում են ՀՔԾ մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել