Անհաջող ելույթներ
Սինգապուրում ընթացող պատանեկան առաջին օլիմպիական խաղերում երեւանցի լողորդ Անահիտ Բարսեղյանը 50 մ թիկնալողում խմբային փուլում ցույց է տվել 32,79 վրկ արդյունք եւ դուրս մնացել հետագա պայքարից: Իսկ երեւանցի վազորդ Դիանա Խուբեսերյանը 100 մ-ը հաղթահարել է 13,03 վրկ-ում եւ խմբում զբաղեցրել 5-րդ տեղը ու նույնպես դուրս մնացել պայքարից:
Այսօրվա մեր երրորդ մասնակիցը` նետաձիգ Վասիլ Շահնազարյանը, որակավորման փուլում 32 մասնակիցների մեջ զբաղեցնելով 16-րդ տեղը, դուրս է եկել հաջորդ փուլ, որտեղ, սակայն, 94:99 հաշվով պարտվել է իսպանացի Կառլոս Ռիվասին: Մեկ այլ երեւանցի` մարմնամարզիկ Վահան Վարդանյանը, որակավորման փուլում գրավել է 10-րդ տեղը եւ մտել եզրափակիչ: Այսօր նա իր ելույթները կսկսի նժույգի վրա վարժություններով: Վաղը մեր մարզիկներից ասպարեզ դուրս կգան ծանրորդ Գոռ Մինասյանը եւ լողորդ Սերգեյ Պեւնեւը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել