HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոստովանել է, որ թմրամոլ է

Օգոստոսի 13-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով Տիմիրյազևի փողոցի թիվ 18 տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Սեյրան Մ.-ին և 1957 թ. ծնված Ռուբեն Հ.-ին: Զննությամբ տան խոհանոցի սեղանի վրա հայտնաբերվել է 2 լ տարողության թափանցիկ պլաստմասե տարա` մոտ 300 գ դեղնավուն հեղուկով, 1 մլ տարողության պլաստմասե 2 տարա` սպիտակ գույնի մածուցիկ զանգվածով, 5 մլ տարողության ներարկիչ` 2 մլ դեղնավուն հեղուկով, 0,5 մլ տարողության ներարկիչ` դարչնագույն հեղուկով, «Սեդալգին–նեո» 10 դեղահաբերի 2 դատարկ տուփ: Սեյրան Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ տարաների մեջ լցվածը` «Սեդալգին–նեո» դեղամիջոցից թմրամիջոց ստանալու բաղադրամասեր: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter