Անչափահաս երեխաները թունավոր թխվածքաբլիթներ են կերել
Երեկ, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մկնդեղային թունավորում» ախտորոշմամբ Մայիսյան գյուղից բուժօգնության է տեղափոխվել 3 անչափահաս երեխա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.20-ի սահմաններում, 2002 թ. ծնված Սպարտակ Ե.-ն, 2007 թ. ծնված Եսայի Ե.-ն և 2004 թ. ծնված Հակոբ Ա.-ն Գրիգոր Ե.-ին պատկանող անասնագոմում խաղալիս կերել են մկներին վերացնելու համար դրված թունավոր թխվածքաբլիթներ:
Ինչպես հայտնում է ոստիկանության կայքը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել