HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». սկանդալ

ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին երեկ հրավիրվել է ՀՀ ԱԳՆ՝ պարզաբանումների: Սա տեղի է ունեցել, երբ Վրաստանի ԱԳՆ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում ԼՂՀ-ում կայացած ՏԻՄ ընտրությունները:

Այս հայտարարության մեջ Վրաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղն անվանել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» եւ միանշանակ աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ուշադիր դիտորդները նկատել էին, որ վերջին օրերին հայ-վարացական հարաբերություններում սկանդալ է հասունանում: Խնդիրն այն է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, այն պարագայում, երբ նման շնորհավորանքներով հանդես էր եկել նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նախօրեին դադարեցվել է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը, եւ վերը նկարագրվածի ֆոնին պաշտոնական պատճառաբանությունները, թե անջատումը տեխնիկական բնույթ ունի, երկրորդ ֆոն են մղվում: Թերթի տեղեկություններով՝ տեւական ժամանակ Վրաստանը նաեւ թույլ չի տալիս զենք-զինամթերքի տարանցումը Ռուսաստանից Հայաստան:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter