Պատճառը դեռևս պարզ չէ
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել Մուշ 2 թաղամասի նորակառույց բնակարանում տեղի ունեցած փլուզման պատճառը: Այն պարզ կդառնա վաղը կամ երկու օրից:
Վարչության պատասխանատուն միայն հստակեցրեց, որ ոչ թե առաստաղն է փլուզվել, այլ առաստաղի գաջն է թափվել: Հարցին, թե ձեռնարկվում է որևէ միջոցառում, որպեսզի «Գլենդել Հիլզի» կառուցած մյուս շենքերում նման խնդիր չառաջա, հանրության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ «նման խնդիր չպիտի առաջանա: Ամենակարևոր միջոցառումն այն է, որ կառուցվի որակով, չափանիշներին համապատասխան, որի փաստաթղթերը բոլորը կան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել