HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խորհուրդ են տվել չբարձրաձայնել կատարվածի մասին

«Գլենդել Հիլզի» պատասխանատուների պահվածքի մասին «ԳԱԼԱ» հ/ը թղթակցին տված հարցազրույցում ինքնափլուզումից տուժած Անժիկ Մելիքյանն ասել է, որ իրեն խորհուրդ են տվել չբարձրաձայնել կատարվածի մասին, չդիմել լրատվամիջոցներին եւ սպառնացել. «Այլապես չենք վերականգնի առաստաղը, իսկ որ եկան նկարեցին, դու ի՞նչ օգուտ կստանաս, մորքուր ջան, հեչ մե օգուտմ էլ չես ստանա: Ըսպես մենք գուկանք սաղ կվերականգնենք»: Փաստորեն, Անժիկ տատը ռիսկի էր դիմել եւ ահազանգել «Ասպարեզ» ակումբ, որի միջոցով էլ տեղեկացվել էին բոլոր լրատվամիջոցները: Մուշ-2 թաղամասում արձանագրված դեպքն այսօր ոտքի էր հանել ներակառույց թաղամասի բնակչությանը, քանի  որ առաստաղի փլուզման վտանգ կա շատերի բնակարաններում, բացի այդ, ճաքեր առաջացել են նաեւ տների պատերին: Բնակչության մի մասն արդեն որոշել է նորակառույց տների բանալիները վերադարձնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter