HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին ոստիկանապետը սկսել է կմկմալ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Չարենցավանի նախկին ոստիկանապետ Նորայր Հեբոյանը, ի վերջո, հարցաքննվել է:

Անցյալ անգամ նա նիստին չէր ներկայացել եւ դատարանին գրավոր խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Սակայն դատարանը, այնուամենայնիվ, որոշել էր վերջինիս լսել: Եվ ահա այսօր, Խալաֆյանի հարացատների անեծքների ուղեկցությամբ, Նորայր Հեբոյանը դատարանում ցուցմունք է տվել` իր կցկտուր պատասխաններով առաջացնելով ներկաների, անգամ մեղադրողի եւ դատավորի ծիծաղը: Դեպքի մանրամասները ներկայացնելիս նա սկսել է կմկմալ:

Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ, այսօր ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Աշոտ Հարությունյանն իր նախկին պետին` Հեբոյանին հարցեր ուղղելուց բացի, մի քանի անգամ շեշտել է, որ չի պատրաստվում դառնալ քավության նոխազ եւ դատվել ուրիշի արածների համար: Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 20-ին: Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանն այս տարվա ապրիլի 13-ին գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին եւ կասկածելի հանգամանքներում մահացել: Պաշտոնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել խոշտանգումների պատճառով: Սակայն Վահանի հարազատները վստահ են, որ իրականում վերջինիս ոստիկանները սպանել են:

Գործով մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի` Աշոտ Հարությունյանին, Գարիկ Դավթյանին, Մորես Հայրապետյանին եւ Գագիկ Ղազարյանին: Լուսանկարները եւ տեղեկատվությունը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter