HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիզիրյանի սիրտը վստահելի ոստիկանապետ է ուզում

«Առավոտի» տեղեկություններով` նախկինում բարձրաստիճան ոստիկան` գեներալ-մայոր, իսկ այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մեծ ջանքեր է գործադրում` փորձելով համոզել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում Արամ Տեր-Թովմասյանին թոխարինել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանով: Գիզիրյանն իր միջնորդությունը պատճառաբանում է նրանով, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ իշխանություններին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար պետք է, որ ինքը` որպես մարզպետ, մարզում իրեն վստահելի ոստիկանապետի հետ գործ ունենա: Հավելենք, որ Գիզիրյանն ու Բաբակեխյանը, քավոր-սանիկական բարեկամությունից զատ, նաեւ ոստիկանական համակարգում մշտապես միասին են աշխատել. Բաբակեխյանը, որպես կանոն, աշխատել է Գիզիրյանի ենթակայությամբ թե ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, թե կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter